Այսօր Հակակոռուպցիոն դատարանում Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցի քննության ժամանակ նրա պաշտպաններից Ռուբեն Հակոբյանը նշեց, որ դատարանը պետք է վերացնի Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառված բոլոր խափանման միջոցները, քանի որ, ըստ նրա, Կարապետյանին մեղադրում են եկեղեցուն պաշտպանելու համար։

Իր խոսքում փաստաբանը նաև նշեց, որ, ըստ իր գնահատականի, եկեղեցու դեմ պայքարին պատրաստ են աջակցել նաև վերպետական կառույցների ոչ հայազգի պաշտոնյաներ։

Դատավոր Դոլմազյանը, հասկանալով պաշտպանի ակնարկը նախորդ օրը հրապարակված ձայնագրության վերաբերյալ, արձագանքեց. «ԵԱՀԿ-ն լուծարվել է»։

Պաշտպան Արամ Վարդևանյանը անմիջապես ուղղեց դատավորին՝ նշելով. «ԵԱՀԿ-ն չի լուծարվել, Մինսկի խումբն է լուծարվել»։

Source: https://news.am/hy/news/1048975