Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովին Փարիզում հարցաքննել են մեսենջերի հնարավոր առնչության վերաբերյալ հանցավոր գործունեությանը վերաբերող հետաքննության շրջանակում, հայտնում է Le Figaro-ն։ Պարբերականի տվյալներով՝ զրույցը տևել է ավելի քան վեց ժամ։
AFP գործակալության աղբյուրը, որին հղում է անում պարբերականը, հայտնել է, որ սա նրա չորրորդ հարցաքննությունն էր 2024 թվականին մեղադրանք ներկայացնելու պահից ի վեր։
Գործարարի փաստաբանները հայտարարել են, որ քրեական գործի հարուցումից գրեթե երկու տարի անց էլ «դեռևս չկան որևէ տարրեր, որոնք կհաստատեն մեղադրանքների հիմնավորվածությունը»։ Պաշտպանությունը նաև հայտնել է, որ բողոքներ է ներկայացրել Ֆրանսիայում և եվրոպական դատական ատյաններ։
Դուրովը ձերբակալվել էր Փարիզի Լե Բուրժե օդանավակայանում 2024 թվականի օգոստոսի 24-ին՝ Telegram-ի մոդերացիայի հետ կապված մեղադրանքներով։ Նրան մեղսագրվում է հանցավոր խմբի կազմում ապօրինի գործարքներ իրականացնելու համար հարթակի ադմինիստրացմանը մասնակցություն։
Մայիսի 17-ին Փարիզի դատախազ Լոր Բեկոն հայտարարել էր, որ Telegram-ի հիմնադրի դեմ գործի քննությունը շարունակվում է, իսկ Դուրովը դեռևս գտնվում է դատական վերահսկողության տակ։ Ապրիլի 20-ին Դուրովը հայտնել էր, որ Ֆրանսիայում իր դեմ ընթանում է հետաքննություն ավելի քան «տասնյակ մեղադրանքներով», որոնցից յուրաքանչյուրով նախատեսվում է մինչև 10 տարվա ազատազրկում։ Ապրիլի 25-ին նա մեղադրել էր ֆրանսիացի պաշտոնյաներին կրիպտոդրամապանակների սեփականատերերի տվյալները հանցագործներին վաճառելու մեջ և չէր բացառել Telegram-ի հեռանալը ֆրանսիական շուկայից։
Ապրիլի 21-ին Դուրովը հայտարարել էր, որ Ֆրանսիային սպասվում են ազգային անձնական փաստաթղթերի թողարկման և պահպանման գործակալության (ANTS) կոտրումից շատ ավելի մասշտաբային արտահոսքեր, որի հետևանքով գողացվել էին 19 մլն մարդու անուններ, հասցեներ, էլեկտրոնային հասցեներ և հեռախոսահամարներ։
Մայիսի 10-ին Դուրովը հայտարարել էր, որ Ֆրանսիայի կառավարությունը զբաղվում է նույն բանով, ինչում մեղադրում է X սոցիալական ցանցին և Իլոն Մասկին՝ անձնական տվյալների ապօրինի հավաքմամբ և դրանց մշակումով առանց պատշաճ պաշտպանության։
Source: https://news.am/hy/news/1048763