ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը դիմել է սովորողներին՝ հանդես գալով մի քանի առաջակով.
ամառային արձակուրդները սկսվում են։ Դրանք, իհարկե, հանգստանալու ժամանակ են, բայց առաջարկում եմ ամառային արձակուրդներին.
- չմոռանալ գիրք կարդալ, ընդ որում, կարող եք պայմանավորվել՝ ընկերներով կամ դասարանով որևէ գիրք կարդալ և հետո քննարկել,
- այցելել ձեր բնակավայրի կամ համայնքի կարևոր պատմամշակութային վայրերը. այս ուսումնական տարում մենք յուրաքանչյուր դպրոցի առաջարկել էինք հոգ տանել իրենց մոտակայքում գտնվող հուշարձանների մասին, դրա կարիքը կա նաև ամռանը, բացի այդ, ամառն օգտագործեք նաև համայնքը, բնակավայրը, մարզը, մեր երկիրը ավելի լավ ճանաչելու համար,
- կամավորություն անել. ամառվա ընթացքում էլ անելիքները շատ են ու եթե հանգստանալու հետ մի փոքր ժամանակ գտնեք՝ ձեր միջավայրում կամ շրջապատում հանրօգուտ գործ անելու, հաստատ թե լավ փորձառություն կունենաք, թե բավարարվածության մեծ զգացում,
- չնայած հիմա հետաքրքություններն ու զբաղմունքները թվային տարածքում շատ են, բայց փորձեք սահմանափակել ձեր ժամանակը թվային տիրույթում, դրա փոխարեն դուրս եկեք բակ, շփվեք ընկերների հետ, զբոսնեք, բակային խաղեր խաղացեք»։
Source: https://news.am/hy/news/1039882
World
Դուրս եկեք բակ, բակային խաղեր խաղացեք․ ԿԳՄՍ նախարարի առաջարկը՝ սովորողներին
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։