ԲՀԿ առաջնորդի խոսնակ Իվետա Տոնոյանը տեսանյութ է հրապարակել Գագիկ Ծառուկյանի տան բակից, որտեղ այս պահին խուզարկություն է ընթանում։
«ԱԱԾ դիմակավորված անձինք նույնիսկ փասսաբաններին թույլ չեն տալիս մտնել Գագիկ Ծառուկյանի տուն»,– գրել է Տոնոյանը։
Ավելի վաղ ԲՀԿ անդամ Արման Աբովյանը հայտնել էր, որ Գագիկ Ծառուկյանի տունը շրջապատված է, ինչ–որ ռազմական հագուստով ավտոմատավորներ են. «Այս պահին գործողություններ են ընթանում, չգիտենք առայժմ այս պահի դրությամբ ինչ է, բայց գիտենք, որ ըստ էության տունը շրջապատված է և տան ներսը ինչ-որ գործողություններ են կատարում, առայժմ այսքանը»,– նշել էր նա։ Նշենք, որ նախնական տեղեկություններով միաժամանակ խուզարկություն է կատարվում նաեւ «Մուլտի Գրուպ» ընկերության մի քանի ձեռնարկություններում, նաև Օլիմպիական կոմիտեի բազայում։
Հիշեցնենք, որ օրեր առաջ դատախազությունը միջնորդություն էր ներկայացրել ԿԸՀ՝ Գագիկ Ծառուկյանի անձեռնմխելիությունը հաղթահարելու, որն այդպես էլ չէր քննարկվել։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավում սպառնացել էր ունեզրկել ու կալանավորել իր ընդդիմախոսներին։ Մասնավորապես, խոսքը Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի և Գագիկ Ծառուկյանի մասին էր։
Source: https://news.am/hy/news/1048023