Ուկրաինան և Լատվիան ծրագրում են համատեղ կառուցել անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարան Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին։ Այդ մասին հայտնում է Delfi պորտալը՝ հղում անելով մերձբալթյան հանրապետության վարչապետ Անդրիս Կուլբերգսի հայտարարությանը, որը նա արել է Լատգալիայի ռազմական բազա այցելության ընթացքում։
«Նախատեսվում է զարգացնել Լատվիայի և Ուկրաինայի միջև համագործակցությունը ռազմական արդյունաբերության ոլորտում, ներառյալ՝ լատվիական սահմանին անօդաչու թռչող սարքերի արտադրության համատեղ գործարանի ստեղծումը», — ասվում է հրապարակման մեջ։
Բացի այդ, Կուլբերգսը հայտնել է, որ Լատվիան մտադիր է անօդաչու որսացող սարքերի օգնությամբ հակազդել իր սահմանին հայտնվող դրոններին։ Դա թույլ կտա անօդաչու թռչող սարքի հայտնվելու վտանգի դեպքում ամեն անգամ օդ չբարձրացնել ավիացիան։
Source: https://news.am/hy/news/1046542