Դատարանը Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի նկատմամբ կայացրել է արդարացման վերդիկտ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է փաստաբան Վահե Եփրիկյանը։
«Դատարանը, նախագահությամբ դատավոր Ա. Հովհաննիսյանի, ՀՀ քրեական օրենգրքի 43-236 -րդ հոդվածի 2 -րդ մասով մեղադրվող պաշտպանյալիս՝ Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի նկատմամբ կայացրեց արդարացման վերդիկտ։ Ավարվեց այս քաղաքական հետապնդումը եւս, ավարտվեց պաշտպանության կողմի հաղթանակով եւ ի պատիվ Դատարանի՝ ավարտվեց արդարությամբ եւ արդարադատությամբ։ Շնորհակալ եմ, Պատվարժան Դատարան»,- գրել է նա։
Source: https://news.am/hy/news/1050046