Երուսաղեմի շրջանային դատարանն Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իթամար Բեն-Գվիրին արգելել է կոկորդիլոսներ ներգրավել ահաբեկչության համար դատապարտված անձանց պահման վայրերի պահպանության գործում։ Այս մասին հայտնել է Jerusalem Post թերթը։

«Կիրակի օրը Երուսաղեմի շրջանային դատարանն արգելել է Բեն-Գվիրին կոկորդիլոսներ օգտագործել բանտերում ահաբեկիչներին պահելու համար», — ասված է հրապարակման մեջ։

Մանրամասնվում է, որ դատական որոշումը կայացվել է Let the Animals Live կենդանապաշտպան կազմակերպության դիմումից հետո, որը դեմ էր արտահայտվել նման նախաձեռնությանը։

Ինչպես հայտնում է թերթը, Բեն-Գվիրը քննադատել է դատարանի որոշումը՝ հայտարարելով, թե դա վկայում է իրավական համակարգի կողմից ահաբեկիչներին աջակցելու մասին և խոչընդոտում է նրանց զսպմանն ուղղված քայլերի իրականացմանը։

«Մենք գիտենք, որ ահաբեկիչները վախենում են կոկորդիլոսներից, սակայն այսօր դատարանն օգնության հասավ նրանց», — պարբերականը մեջբերում է նրա խոսքերը։

Source: https://news.am/hy/news/1053143