Արմավիրի մարզում բեռնատարի ու գնացքի բախման հետևանքով կա մեկ տուժած, որը հոսպիտալացվել է։
Առողջապահության նախարարությունից NEWS.am–ին հայտնեցին, որ նա միջին ծանրության վնասվածք է ստացել, կյանքին սպառնացող վտանգ չկա։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ այսօր՝ հունիսի 23-ին՝ ժամը 11։52-ին, Արմավիրի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դալարիկ բնակավայրի մոտակայքում վառելիք տեղափոխող բեռնատարը բախվել է գնացքին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ:
Ըստ նախնական տվյալների` բախվել են դիզելային վառելիք տեղափոխող բեռնատարը և բեռնատար գնացքը, առկա է վառելիքի արտահոսք, հրդեհի նշաններ չկան․ մեկ անձ հոսպիտալացվել է։
Source: https://news.am/hy/news/1045288