Սապատավոր կետի դին, որը մի քանի ամիս շարունակ Գերմանիայում հանրության ուշադրության կենտրոնում էր Բալթիկ ծովում բազմիցս ծանծաղուտ նետվելու պատճառով, տեղափոխվել է Դանիայի ափ, հաղորդել է Associated Press-ը։
Կենդանին մահվանից հետո մոտ երկու շաբաթ մնացել էր ծանծաղուտում։
Գերմանական լրատվամիջոցներում Թիմի և Հոուփ ոչ պաշտոնական անուններն ստացած կետն առաջին անգամ նկատվել էր Գերմանիայի ափերի մոտ մարտի 3-ին։ Հաջորդ ամիսներին նրա վիճակը պարբերաբար լուսաբանվում էր նորություններում, իսկ դիտարկման և փրկության փորձերը լայն հետաքրքրություն էին վայելում։
Կենդանու մահն արձանագրվել է մայիսի 14-ին Դանիային պատկանող փոքրիկ Անհոլտ կղզու մոտ, Կատեգատ նեղուցում, որը միացնում է Բալթիկ և Հյուսիսային ծովերը։ Ավելի ուշ դին մնացել էր առափնյա ջրերում, մինչև որ մայիսի 30-ին այն պարանների և տեխնիկայի օգնությամբ քաշել են ափ։
Դանիայի բնապահպան մարմինների տվյալներով՝ մնացորդների դիահերձումն ու վերլուծությունը նախատեսվում է անցկացնել հաջորդ շաբաթ՝ մահվան պատճառը պարզելու համար։
Ավելի վաղ փորձեր էին արվել կետին վերադարձնել բաց օվկիանոս՝ Ատլանտիկա. մայիսի 2-ին նրան քարշանավով տեղափոխել էին Հյուսիսային ծով՝ կենդանուն Բալթյան տարածաշրջանից դուրս բերելու գործողության շրջանակում։
Թե ինչու էր կետը հայտնվել Բալթիկ ծովում՝ անհայտ է։ Մասնագետները ենթադրում են, որ նա կարող էր շեղվել երթուղուց միգրացիայի ընթացքում կամ հետևել ձկների վտառներին, սակայն նշում են, որ Բալթիկ ծովը տվյալ տեսակի համար հարմար կենսամիջավայր չէ։
Source: https://news.am/hy/news/1039654
World
Դանիայում կիրականացվի սապատավոր կետի դիահերձումը, որին ամիսներ շարունակ փորձում էին փրկել Բալթիկ ծովում
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։