Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գրենլանդիայի նկատմամբ հերթական հավակնություններից հետո, հայտարարել է, որ Կոպենհագենը պատրաստ է պաշտպանել իր տարածքը և հիշեցրել այս հարցում «հստակ դիրքորոշման» մասին։ Այս մասին հայտնում է «Եվրոպական ճշմարտությունը»։
Նա ընդգծել է, որ «Գրենլանդիան վաճառքի ենթակա չէ» և հույս է հայտնել, որ Դանիայի բոլոր դաշնակիցները դա կհասկանան։ Վարչապետը կոչ է արել Միացյալ Նահանգներին հաշվի առնել հենց գրենլանդացիների դիրքորոշումը՝ Դանիայի կազմում մնալու վերաբերյալ։
«Մենք պատրաստ ենք պաշտպանել ՆԱՏՕ-ի տարածքի յուրաքանչյուր մետրը, ներառյալ մեր սեփական տարածքը։ Միևնույն ժամանակ, պատճառներից մեկը, թե ինչու մենք տարիներ առաջ ստեղծեցինք ՆԱՏՕ-ն, այն գաղափարն էր, որ եթե մեզանից մեկի հետ ինչ-որ բան պատահի, ապա մնացած բոլորը պետք է աջակցեն նրան», - հայտարարել է Ֆրեդերիկսենը։
Գրենլանդիան մտնում է Դանիական թագավորության կազմի մեջ, սակայն Թրամփը բազմիցս հայտարարել է կղզին ԱՄՆ-ին միացնելու մտադրության մասին։ Հունվարին նա խոսում էր տարածքի նկատմամբ վերահսկողություն սահմանելու ծրագրերի մասին՝ ազգային անվտանգությունն ապահովելու համար։
Source: https://news.am/hy/news/1048557