Դանիայի նոր ձախ կառավարությունը խոստացել է շարունակել դիմադրությունը ԱՄՆ-ի ճնշմանը Գրենլանդիայի հարցում և զբաղվել կյանքի թանկացման խնդրով՝ ներառյալ այնպիսի միջոցներ, ինչպիսիք են սննդամթերքի ավելացված արժեքի հարկի կրճատումը կիսով չափ և երիտասարդների համար անվճար հասարակական տրանսպորտի ներդրումը, գրում է Guardian-ը։
«Մենք ներկայացնում ենք մի կառավարություն, որը կօգնի բարելավել դանիացիների առօրյա կյանքը»,- հայտարարել է Մետե Ֆրեդերիկսենը, որ չորս կուսակցություններից կազմված փոքրամասնության կոալիցիայի գլխավորությամբ կրկին կստանձնի վարչապետի պաշտոնը՝ երրորդ ժամկետով։
«Մենք ցանկանում ենք թիրախային աջակցություն ցուցաբերել այն դանիացիներին, որոնք ամենից շատ են տուժել բենզինի և դիզելային վառելիքի գների աճից»,— հավելել է նա՝ այս միջոցառումներն անվանելով «կոնկրետ» և նոր կառավարության մոտեցումն արտացոլող։
Կառավարության առաջնահերթ խնդիրների թվում են ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ շարունակվող դիվանագիտական բանակցությունները Գրենլանդիայի վերաբերյալ։ Գրենլանդիան Դանիայի ինքնավար տարածքն է, որի մասին Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, թե այն անհրաժեշտ է ամերիկյան անվտանգության համար։
«Կառավարությունը ամուր կանգնած է լինելու թագավորության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և ինքնորոշման իրավունքի դիրքերում»,- ասվում է ծրագրում։ Նախատեսվում է նաև դանիական բանակի հետագա ուժեղացում՝ Եվրոպայի անվտանգությանը ԱՄՆ-ի հավատարմության վերաբերյալ մտահոգությունների ֆոնին։
Source: https://news.am/hy/news/1040411
World
Դանիայի նոր կառավարությունը խոստանում է դիմակայել ԱՄՆ-ի ճնշմանը Գրենլանդիայի հարցում
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։