Դամասկոսի արվարձանում գտնվող Ջարամանա քաղաքում միկրոավտոբուսի պայթյունի հետևանքով երկու մարդ զոհվել է, ևս 13-ը ստացել է վիրավորումներ, հայտնել է սիրիական պետական SANA գործակալությունը։

Անվտանգության կառույցների աղբյուրի տվյալներով՝ միկրոավտոբուսի ներսում գործի է դրվել պայթուցիկ սարք։

Սիրիայի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ պայթյունի վայրում հայտնաբերվել են մարդկային մասունքներ, որոնց հետ դատաբժշկական փորձագետներն աշխատում են սահմանված ընթացակարգերին համապատասխան։

Գերատեսչությունը նաև հայտարարել է, որ ուշադիր հետևում է պայթյունից հետո իրավիճակի զարգացմանը և մոտակա հիվանդանոցները, ինչպես նաև շտապօգնության ու արտակարգ արձագանքման ծառայությունները տեղափոխել է բարձր պատրաստվածության ռեժիմի։

Source: https://news.am/hy/news/1054022