ԱՄՆ Դալլաս քաղաքում գազի արտահոսքից առաջացած պայթյունի հետևանքով ամբողջությամբ ավերվել է բնակելի տուն, զոհվել է երեք մարդ, այդ թվում՝ մեկ երեխա, հայտնել է CBS News հեռուստաալիքը։

«Առնվազն երեք մարդ է զոհվել, ևս հինգը վիրավորվել է Դալլասում բազմաբնակարան շենքն ավերած հզոր պայթյունի հետևանքով», — նշվել է նյութում։

Որպես աղետի հիմնական պատճառ մասնագետները նշել են գազի արտահոսքը։ Նշվել է, որ հրդեհի մարման աշխատանքներին մասնակցել է 120 մարդ։ Բացի այդ, տուժածներից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Հարևան տների բնակիչները տարհանվել են։

Source: https://news.am/hy/news/1039313