Նիգերիացի քաղաքական գործիչը, որը պնդում էր, թե թզուկություն ունի, հանել է իր թեկնածությունը Նիգերիայի խորհրդարանական ընտրություններից՝ տարիքի հետ կապված մախինացիաների մեղադրանքների պատճառով։ Այս մասին հայտնել է Daily Star թերթը։
Պարբերականի տեղեկություններով՝ Մահմուդ Սադիս Բուբան պնդում էր, որ իր 30 տարեկանում մանկական արտաքին ունենալը ժառանգական թզուկության արդյունք է, սակայն համացանցում վերջերս հայտնված քաղաքական գործչի հնարավոր անձնագրի համաձայն՝ Բուբան կարող է 16 տարեկանից էլ փոքր լինել։
Նշվում է, որ Բուբան առաջադրվել էր որպես Նիգերիայի Ազգային ժողովի անդամի թեկնածու APC կուսակցությունից և իր կողմնակիցներին վստահեցնում էր, որ հպարտանում է իր արտաքինով։ «Իմ ընտանիքի, քաղաքական համախոհների և մեր մեծ կուսակցության շահագրգիռ կողմերի հետ երկարատև խորհրդակցություններից հետո ես որոշեցի, որ այս քայլը բխում է APC-ի լավագույն շահերից»,- գրել է Բուբան Facebook-ում։
Source: https://news.am/hy/news/1038412
World
Daily Star․ Նիգերիայում դեռահասը փորձել է ընտրվել խորհրդարան
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Միանալ Telegram-ումԿիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։