Մայրը անոմալ շոգի պայմաններում Կարպանտրա քաղաքում մեքենայում մոռացել էր երկու երեխաներին, նրանք մահացել են սրտի կանգից, երբ սրահում ջերմաստիճանը հասել էր մոտ 70 աստիճան Ցելսիուսի, հայտնել է The Daily Mail թերթը։

Չորսամյա Կասիմ Բենուալիի և նրա երկամյա եղբոր՝ Սադեկի տատիկի՝ Ֆաթիհա ալ-Բուբկարիի խոսքով՝ նրանց մայրը մտել է սուպերմարկետ՝ մոռանալով, որ երեխաները մնացել են մեքենայի ներսում, իսկ երբ վերադարձել է, երեխաները եղել են հետևի նստատեղին՝ անգիտակից վիճակում։ Նշվում է, որ այդ օրը օդի ջերմաստիճանը հասել էր 48 աստիճանի, իսկ սրահում այն կարող էր բարձրանալ մինչև 70 աստիճան։

«Դա իսկական սխալ էր, ոչ մի անօրինական բան չի տեղի ունեցել։ Այդպիսի շոգին բոլորի համար դժվար էր կենտրոնանալ, նա զբաղված էր, իմ դուստրը նաև իր կյանքում բազմաթիվ այլ խնդիրներ էր ապրում», - ասել է Ֆաթիհան թերթին՝ ֆոնին այն հաղորդումների, թե միջադեպը եղել է չարամիտ մտադրության հետևանք։

The Daily Mail-ը ընդգծել է, որ զոհված երեխաների 33-ամյա մորը՝ Վաֆե ալ-Բուբկարիին, մեղադրանք է առաջադրվել անզգուշությամբ սպանության համար, նրան սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում։

Source: https://news.am/hy/news/1046543