Z սերնդի ներկայացուցիչները զանգվածաբար հրաժարվում են վարորդական իրավունք ստանալուց՝ նախընտրելով տաքսին և հասարակական տրանսպորտը։ Այս մասին հունիսի 28-ին հայտնել է Daily Mail (DM) թերթը՝ հղում անելով Hive Energy ընկերության հետազոտությանը։
«20-ից 30 տարեկան հարցվածների կեսը ասում է, որ երբեք չի ծրագրում սովորել մեքենա վարել, և նույնքանն էլ կարծում է, որ կարող է երջանիկ ապրել առանց ավտոմեքենայի»,- ասվում է հրապարակման մեջ։
Նշվում է, որ հարցվածներից գրեթե յուրաքանչյուր երրորդը խոստովանել է, որ վախենում է նստել ղեկին, իսկ մեկ քառորդին վանում են վառելիքի բարձր գները։ Հետազոտության մասնակիցների ավելի քան կեսը նշել է, որ քաղաքում ավտոմեքենա ունենալը կորցնում է իր իմաստը՝ զարգացած հասարակական տրանսպորտի, հեծանիվների և տաքսի պատվիրելու հավելվածների պատճառով։ Բացի այդ, հարցվածների գրեթե 80%-ը հայտարարել է, որ կնախընտրեր գումարը ծախսել արձակուրդի վրա։
Source: https://news.am/hy/news/1047371