CNN հեռուստաալիքի ռազմական վերլուծաբան, ԱՄՆ ՌՕՈւ նախկին գնդապետ Սեդրիկ Լեյտոնը նշել է, որ ԱՄՆ-ն և Իրանը գտնվում են սահմանափակ դիմակայության վիճակում, որի պայմաններում երկու կողմերն էլ փորձում են թույլ չտալ լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսումը։
Ըստ վերլուծաբանի, Վաշինգտոնի և Թեհրանի միջև հարվածների կանոնավոր փոխանակումները մի տեսակ «մարտական գործողությունների ռիթմ» են՝ հարձակումների և պատասխան գործողությունների շարք, որն ուղղված է ճնշումը պահպանելուն, բայց առանց իրավիճակը անկառավարելի էսկալացիայի հասցնելու։
«Մենք տեսնում ենք հարվածների և պատասխան հարվածների մի շարք՝ մի տեսակ փոխադարձ հարվածների փոխանակում, որը նախատեսված է իրավիճակը դանդաղ կրակի վրա պահելու համար, բայց այն եռման չհասցնելու», — հայտարարել է Լեյտոնը։
Ըստ նրա, Իրանն այս ռազմավարության շրջանակում հարվածներ է հասցնում առանձին նավերին, մինչդեռ ԱՄՆ-ն խուսափում է խոշոր ցամաքային ուժեր մտցնելուց կամ իրանական հարձակումները բացառապես ռազմական միջոցներով ամբողջությամբ կանգնեցնելու փորձերից՝ շարունակելով հենվել դիվանագիտական գործիքների վրա։
Լեյտոնը նշել է, որ այժմ Վաշինգտոնն ու Թեհրանը միաժամանակ վարում են «դիվանագիտական և ռազմական խաղ»՝ փորձելով հավասարակշռություն գտնել ուժի ցուցադրման և հակամարտության հետագա ընդլայնումը կանխելու միջև։
Source: https://news.am/hy/news/1049349