2025 թվականին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ամերիկյան վարչակազմի մաքսատուրքային քաղաքականությամբ պայմանավորված շուկայի անկման ընթացքում ձեռք է բերել խոշոր տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսեր։ Այդ մասին հուլիսի 3-ին հայտնել է CNBC հեռուստաալիքը։
«Նախագահ Դոնալդ Թրամփը 2025 թվականի ապրիլի 8-ին կատարել է բաժնետոմսերի 327 գնում, այն ժամանակ, երբ շուկաները ցնցումների մեջ էին նրա «ազատագրման օրվա» շրջանակում մաքսատուրքերի լայնածավալ ներդրման ծրագրի պատճառով», — ասվում է հրապարակման մեջ։
Նշվում է, որ ակտիվ գնումները կատարվել են շուկայի քառօրյա անկման ավարտին, որը հրահրվել էր բարձր ներմուծման մաքսատուրքերի սահմանման ծրագրերի մասին հայտարարությամբ։ Թրամփի գնած բաժնետոմսերի թվում եղել են Apple, Alphabet, Amazon, Microsoft և Nvidia ընկերությունների արժեթղթերը։
Հեռուստաալիքի վերլուծության տվյալների համաձայն՝ Թրամփը հիմնականում գնել է խոշորագույն տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսեր, որոնք նկատելիորեն կորցրել էին իրենց արժեքը։
Source: https://news.am/hy/news/1047525