Չինաստանի արևելքում գտնվող Ֆուցզյան նահանգի Ցյուանչժոու քաղաքի Ծինցզյան քաղաքային շրջանի կոշիկի ֆաբրիկայում հինգշաբթի տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհվել է 28 մարդ, հաղորդում է Սինհուան:
Ձեռնարկությունում հրդեհը բռնկվել է հինգշաբթի՝ մոտավորապես 12:00-ին, և հանգեցրել է մարդկային մեծ կորուստների:
ՉԺՀ նախագահ Սի Ծինպինը կարևոր հանձնարարականներ է տվել Ծինցզյանի կոշիկի ֆաբրիկայի հրդեհի կապակցությամբ՝ կոչ անելով գործադրել բոլոր ջանքերը որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու, պատահարի պատճառները պարզելու և վթարի համար մեղավոր անձանց խստորեն պատասխանատվության ենթարկելու համար:
Source: https://news.am/hy/news/1048939