Չինաստանի և Ռուսաստանի ռազմածովային ուժերը հուլիսին համատեղ «Ծովային փոխգործակցություն-2026» զորավարժություններ կանցկացնեն Չինաստանի արևելքում գտնվող Շանդուն նահանգի Ցինդաո նավահանգստային քաղաքի մերձակա ծովային ջրերում և օդային տարածքում, հաղորդում է Սինհուա-ն՝ հղում անելով ՉԺՀ պաշտպանության նախարարությանը։

Զորավարժությունների ավարտից հետո երկու կողմերի զինծառայողների մի մասը կմեկնի Խաղաղ օվկիանոսի համապատասխան ակվատորիա՝ համատեղ ծովային պարեկություն իրականացնելու համար, ասվում է նախարարության հայտարարության մեջ։

Չինաստանի պաշտպանության նախարարությունը նշել է, որ այս համատեղ զորավարժությունները Չինաստանի և Ռուսաստանի զինված ուժերի միջև տարեկան համագործակցության ծրագրի մի մասն են և ուղղված են անվտանգության ոլորտում մարտահրավերներին համատեղ արձագանքելուն, ինչպես նաև տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը համատեղ պահպանելուն։

Source: https://news.am/hy/news/1047938