Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) նախագահ Սի Ծինփինի կողմից Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչիին ուղղված քննադատության մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին մայիսի 25-ին հայտնել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը։
«Ձեր հիշատակած հաղորդագրությունների բովանդակությունը չի համապատասխանում չինական կողմի տրամադրության տակ եղած տվյալներին», — ՏԱՍՍ-ը մեջբերում է նրա պատասխանը համապատասխան հարցին։
Այսպիսով, Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը արձագանքել է բրիտանական The Financial Times (FT) թերթի հրապարակումներից մեկը մեկնաբանելու խնդրանքին։ Խոսքը գնում էր մի հոդվածի մասին, որտեղ ասվում էր, թե Սի Ծինփինն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունների ընթացքում իբր քննադատել է իր ճապոնացի գործընկերոջը՝ երկրի ռեմիլիտարիզացիայի համար։ Հոդվածի հեղինակները նշել են, որ Չինաստանի նախագահն այդ պահին բարձրացրել է ձայնը։
Source: https://news.am/hy/news/1038126
World
Չինաստանի ԱԳՆ-ում հերքել են այն տվյալները, թե Սի Ծինփինը «քննադատել է» Ճապոնիայի վարչապետին
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Միանալ Telegram-ումԿիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։