Ամերիկայի Միացյալ Նահանգների և Իրանի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրումը դրական ազդակ է, և այդ պայմանավորվածությունը պետք է պահպանել ու կյանքի կոչել։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գո Ծյակունը։
«ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրումը, որով կողմերը պարտավորվել են հարգել միմյանց սուվերենությունն ու տարածքային ամբողջականությունը, զերծ մնալ ռազմական գործողություններից և չմիջամտել միմյանց ներքին գործերին, դրական ազդակ է, որը պետք է համատեղ ջանքերով պահպանել ու կյանքի կոչել»,- նշել է նա։
Դիվանագետը նաև հիշեցրել է, որ «Չինաստանը հետևողականորեն հավատարիմ է այն դիրքորոշմանը, որ տարածաշրջանային լարվածության օջախներն ու կողմերի միջև տարաձայնությունները պետք է կարգավորվեն բացառապես երկխոսության ու բանակցությունների միջոցով, և մշտապես դեմ է արտահայտվում միջազգային հարաբերություններում ուժի կիրառմանը կամ դրա սպառնալիքին»։
Source: https://news.am/hy/news/1045496