Հեղուկացված բնական գազով բեռնված կատարական երրորդ լցանավն է անցնում Հորմուզի նեղուցով և ուղևորվում դեպի Չինաստան, հաղորդում է Al Jazeera հեռուստաալիքը։
Միևնույն ժամանակ, Կատարի բանակցային պատվիրակությունը գտնվում է Թեհրանում՝ փորձելով աջակցել Իրանի հետ պատերազմի դադարեցման մասին համաձայնագրի կնքմանը։
Այս ծովային երթուղով մատակարարումների անկայունության ֆոնին, կատարական հեղուկացված բնական գազով բեռնված երրորդ լցանավի այս անցումը տեղի է ունենում այն բանից գրեթե երկու շաբաթ անց, երբ նախորդ բեռն անցել էր նեղուցով՝ Իրանի և Պակիստանի միջև ձեռք բերված պայմանավորվածության շրջանակում։
211 հազար 842 խորանարդ մետր տարողությամբ Al Sahla նավը դուրս է եկել Կատարի Ռաս Լաֆան նավահանգստից և, ըստ LSEG մոնիտորինգային ծառայության տվյալների, պետք է չինական Տյանցզինի Հեղուկացված բնական գազի տերմինալ հասնի հունիսի 14-ին։
Կատարական հեղուկացված բնական գազով բեռնված նախորդ երկու լցանավերը, որոնք Հորմուզի նեղուցով անցել էին փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի օդային հարվածների մեկնարկից հետո, Կատարը վաճառել էր Պակիստանին, հաղորդել էր Reuters գործակալությունը։
Reuters-ի երկու անանուն աղբյուրների տվյալներով՝ Իրանը հավանություն է տվել այդ մատակարարումներին՝ Կատարի և Պակիստանի միջև վստահությունն ամրապնդելու համար, որը հանդես է գալիս որպես միջնորդ խաղաղ բանակցություններում։
Source: https://news.am/hy/news/1037669
World
Չինաստան է ուղևորվում Հորմուզի նեղուցով անցնող կատարական հեղուկ գազով երրորդ լցանավը
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Միանալ Telegram-ումԿիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։