Delta Air Lines ավիաընկերության ինքնաթիռը, որը թռիչք էր իրականացնում Ատլանտայից, Չիկագոյի Միդուեյ միջազգային օդանավակայանում վայրէջքի ժամանակ, ըստ հաղորդման, «շփման մեջ է մտել հրավառության հրթիռի հետ», հայտնել է ավիաընկերությունը CNN հեռուստաալիքին տրամադրած հայտարարության մեջ։
Դիսպետչերական ծառայության բանակցությունների տվյալներով, որոնք հրապարակել է ATC.com-ը, Delta 1076 չվերթի օդաչուն հայտնել է օդանավում լսված բարձր ձայնի մասին։
«Մենք հենց նոր ինքնաթիռին հարվածի ձայն լսեցինք», — ասել է օդաչուն դիսպետչերին՝ ճշտելով, որ օդանավը գտնվել է 60 մետր բարձրության վրա։
Դիսպետչերը հայտնել է, որ ստացվել են նմանատիպ «մի քանի» հաղորդումներ, և որ քաղաքային ծառայությունները տեղեկացված են։ Չիկագոյի ոստիկանությունն առայժմ չի բացահայտել միջադեպի մանրամասները։
Delta-ի հայտարարության մեջ նշվում է, որ ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել և ներկայումս տեխնիկական զննում է անցնում։
Source: https://news.am/hy/news/1047900