Իրանի պետական հեռուստատեսության պնդումը, թե Իրանը Պարսից ծոցի վրա՝ Բուշեհր նահանգի մերձակայքում, խոցել է ամերիկյան կործանիչ, «կեղծ է», ուրբաթ հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի Մերձավոր Արևելքի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։
«Ոչ մի ամերիկյան ինքնաթիռ չի խոցվել։ Ամերիկյան բոլոր օդային միջոցները գտնվում են իրենց տեղերում», - ասվում է հաղորդագրությունում։
Ուրբաթ գիշերը IRIB հեռուստաալիքը հայտնել էր, որ Իրանի հակաօդային պաշտպանության միջոցները ոչնչացրել են «թշնամական ինքնաթիռ» առափնյա Բուշեհր նահանգի շրջանում։
«Այս գիշեր տեղի ունեցած միջադեպը կապված էր թշնամական ինքնաթիռի ոչնչացման հետ», - Tasnim գործակալությունը մեջբերում է Ջեմ շրջանի նահանգապետ Մասուդ Թանգեստանիի խոսքերը։
Source: https://news.am/hy/news/1039264
World
CENTCOM-ը հերքել է տեղեկությունը, թե Իրանը ամերիկյան կործանիչ է խոցել
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։