ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել է իրանական թիրախների վրա հարվածների մասին՝ Թեհրանի կողմից Հորմուզի նեղուցի մոտ առևտրային նավի վրա հարձակումից հետո։
X սոցիալական մեդիա հարթակում հրապարակված հայտարարության մեջ CENTCOM-ը պնդում է, որ ամերիկյան ինքնաթիռները հարվածել են իրանական հրթիռների և անօդաչու թռչող սարքերի պահեստավորման վայրերին, ինչպես նաև ափամերձ ռադարային կայաններին։ Հրամանատարությունը նշել է, որ այս գործողությունները պատասխան են եղել M/V Ever Lovely-ի վրա հարձակմանը, որը հունիսի 25-ին խոցվել էր միակողմանի անօդաչու թռչող սարքի կողմից։
CENTCOM-ը հայտարարել է, որ Իրանի կողմից քաղաքացիական նավերի վրա հարձակումները կազմում են «անհիմն ագրեսիա» և խախտում են հրադադարի ռեժիմը, ինչպես նաև խաթարում են նավարկության ազատությունը միջազգային առևտրային կարևոր երթուղում։
Հաղորդագրությունում նաեւ նշվում է, որ ԱՄՆ ուժերը շարունակում են համակարգել առևտրային նավերի անվտանգ անցումը նեղուցով և պահպանում ռազմական ներկայություն տարածաշրջանում՝ համաձայնագրերի պահպանումը վերահսկելու համար։
Source: https://news.am/hy/news/1046208