Ամերիկյան հետախուզության տվյալները ցույց են տալիս, որ Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին փաստացի թաքնվում է անհայտ վայրում և շատ սահմանափակ կապ ունի արտաքին աշխարհի հետ։ Նրա հետ հնարավոր է կապ հաստատել միայն սուրհանդակների բարդ շղթայի միջոցով։ Այս մասին հայտնում է «CBS News» հեռուստաալիքը՝ հղում անելով ամերիկացի իրազեկ պաշտոնյաներին։
Նրանց տվյալներով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ համագործակցելու լիազորություն ունեցող իրանցի պաշտոնյաները դժվարություններ են ունենում սեփական կառավարական համակարգի ներսում առկա հաղորդակցության հարցում։ «Եվ սա է հիմնական պատճառը, որ Իրանի հետ հնարավոր գործարքի և անցյալի համաձայնագրերի մանրամասները դանդաղ են ի հայտ գալիս»,- նշել են նրանք։
Նշվում է նաև, որ նույնիսկ Իրանի կառավարության ամենաբարձր օղակների պաշտոնյաները չգիտեն, թե որտեղ է գտնվում Մոջթաբա Խամենեին, և նրա հետ ուղիղ կապ հաստատելու հնարավորություն չունեն։
«Երբ ԱՄՆ-ն փոխանցում է առաջարկվող պայմանների մանրամասները, գերագույն առաջնորդի հետ կապ հաստատելու դժվարությունները հանգեցնում են պատասխանի ստացման տևական ուշացման»,- հեռուստաալիքին հայտնել են երկու պաշտոնյաներ։
Source: https://news.am/hy/news/1038086
World
CBS-ը հայտնել է արտաքին աշխարհի հետ Իրանի գերագույն առաջնորդի սահմանափակ հաղորդակցության մասին
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Միանալ Telegram-ումԿիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։