Իսրայելի զինվորականները նոր հարվածներ են հասցրել Լիբանանի հարավին, հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։

Հարձակման են ենթարկվել շիական «Հեզբոլլահ» կազմակերպության առնվազն 10 ենթակառուցվածքային օբյեկտներ, հայտնել են բանակում։

Իսրայելական կողմի վարկածով՝ դա արվել է «ի պատասխան «Հեզբոլլահի» կողմից [հրադադարի] համաձայնագրի շարունակվող խախտումների և Հարավային Լիբանանի անվտանգության գոտում Իսրայելի պաշտպանության բանակի զինծառայողների դեմ հարձակումների»։

«Իսրայելի պաշտպանության բանակը կշարունակի միջոցներ ձեռնարկել իր զինծառայողներին և իսրայելցի խաղաղ բնակիչներին ուղղված ցանկացած սպառնալիք կանխելու համար», - նշվել է հայտարարությունում։

Source: https://news.am/hy/news/1047647