OnVista-ի հաղորդմամբ՝ Բունդեսվերի երկու գումարտակ ժամանել է Լիտվա՝ մասնակցելու երկրի տարածքում տեղակայված գերմանական զրահատանկային բրիգադի առաջին խոշոր զորավարժություններին։
Freedom Shield զորավարժությունների համար բալթյան հանրապետություն են տեղափոխվել Ավգուստդորֆից՝ 203-րդ տանկային գումարտակի և Օբերվիխտախից՝ 122-րդ մոտոհրաձգային գումարտակի ստորաբաժանումները։ Անձնակազմի հետ միասին Լիտվա են հասցվել Leopard տանկեր և Puma հետևակի մարտական մեքենաներ։ Տեխնիկայի տեղափոխումն իրականացվել է երկաթուղով և ծովով։
Զորավարժությունները կանցկացվեն մայիսին և հունիսին՝ Պաբրադեի զորավարժարանում։ Դրանցում կներգրավվի մոտ 2 900 զինծվորական, այդ թվում՝ շուրջ 2 300 գերմանացի զինվորական, ինչպես նաև մոտ 800 միավոր տեխնիկա ՆԱՏՕ ութ երկրներից։ Բունդեսվերի տվյալներով՝ զինծառայողները կմշակեն գործողություններ «իրական մարտին առավելագույնս մոտ պայմաններում»՝ կիրառելով անօդաչու թռչող սարքեր, հրետանի, ականանետեր, հարվածային ուղղաթիռներ, տանկեր և զրահատեխնիկա։
Գերմանիան Լիտվայում ձևավորում է 45-րդ զրահատանկային բրիգադը՝ ՆԱՏՕ արևելյան թևի ուժեղացման շրջանակում, Ռուսաստանի հետ հարաբերություններում լարվածության աճի ֆոնին։
Ակնկալվում է, որ միավորումը լիովին մարտունակ կդառնա մինչև 2027 թվականը։ Նախատեսվում է, որ դրա թվակազմը կհասնի մոտ 4 800 զինծառայողի և 200 քաղաքացիական մասնագետի։ Այժմ Լիտվայում արդեն գտնվում է գերմանական զորակազմի մոտ 1 800 ներկայացուցիչ։
Source: https://news.am/hy/news/1039657
World
Բունդեսվերի շուրջ 3 000 զինվորական Լիտվայում մասնակցում է ՆԱՏՕ Freedom Shield զորավարժություններին
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։