Բուլղարիայի նախագահի աշխատակազմի շենքում պայթյունի սպառնալիքի մասին հաղորդում է ստացվել, հայտնում են տեղական լրատվամիջոցները։

Շենքի աշխատակիցները ժամանակավորապես տարհանվել են և վերադարձել իրենց գրասենյակներ անվտանգության ծառայության իրականացրած ստուգումից հետո։

Ներքին գործերի նախարարությունը ևս էլեկտրոնային նամակներ է ստացել, որոնցում նշվում էր, թե Սոֆիայի, Վառնայի և Բուրգասի հաստատություններում պայթուցիկ սարքեր են տեղադրվել։ Ոստիկանությունը հայտարարել է, որ որևէ կասկածելի առարկա չի հայտնաբերվել։

Այս ամսվա սկզբին մի քանի օր շարունակ Բուլղարիայի գրեթե բոլոր մարզային կենտրոնների պետական հաստատություններում պայթյունի սպառնալիքով հաղորդումներ էին ստացվել։

Source: https://news.am/hy/news/1050036