Բոլիվիայի նախագահ Ռոդրիգո Պասը հայտարարել է, որ կիսով չափ կկրճատի իր և իր կաբինետի նախարարների աշխատավարձերը։ Այդ որոշումն ընդունվել է ահագնացող քաղաքական ճգնաժամի ֆոնին, որն ուղեկցվում է նրա հրաժարականի պահանջով բողոքի ցույցերով և ճանապարհների արգելափակմամբ, հաղարդում է Reuters-ը։
Ելույթ ունենալով երկրի սահմանադրական մայրաքաղաք Սուկրեում անցկացված միջոցառման ժամանակ՝ Պասը հայտարարել է, որ վճարումների կրճատումը ցույց է տալիս «կառավարության նվիրվածությունն իր երկրին»։
Այս միջոցներն ընդունվել են այն պահին, երբ Բոլիվիան թևակոխում է քաղաքական և սոցիալական հուզումների չորրորդ շաբաթը։ Բողոքի ակցիաներն արդեն հանգեցրել են մատակարարման շղթաների լուրջ խափանումների Լա Պաս և Էլ Ալտո քաղաքներում, որտեղ շուկաները, հիվանդանոցները և լցակայանները բախվել են պարենի, վառելիքի և դեղորայքի սուր պակասի։
Ցուցարարները Պասի կենտրոնամետ կառավարությունից պահանջում են չեղարկել խիստ խնայողության միջոցառումները և լուծել կյանքի թանկացման խնդիրը։
Պասը, որը պաշտոնը ստանձնել է անցյալ տարվա նոյեմբերին և ժառանգել է քայքայված տնտեսություն, պաշտպանում է ծախսերի կրճատումը և վառելիքի սուբսիդիաների նվազեցումը՝ այդ քայլերն անհրաժեշտ համարելով պետական ֆինանսների կայունացման համար։
Source: https://news.am/hy/news/1038253
World
Բոլիվիայի նախագահը կիսով չափ կրճատել է իր աշխատավարձը՝ ձգձգվող քաղաքական ճգնաժամի ֆոնին
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Միանալ Telegram-ումԿիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։