Մեծ Բրիտանիայի իշխանությունները ծրագրում են դեռահասների համար սոցիալական ցանցերի գիշերային սահմանափակումներ մտցնել։ Այդ մասին հայտնել է The Independent թերթը։
«Այս միջոցները վճռորոշ նշանակություն կունենան, որպեսզի օգնեն երիտասարդներին բավարար քուն ստանալ, կենտրոնանալ դպրոցներում և քոլեջներում ուսման վրա, ինչպես նաև ավելի շատ ժամանակ անցկացնել ընտանիքի և ընկերների հետ, ինչը երջանիկ, առողջ և լիարժեք չափահաս կյանքի հիմքն է», — հայտարարել է տեխնոլոգիաների նախարար Լիզ Քենդալը՝ մեկնաբանելով կառավարության նոր նախաձեռնության նպատակները։
Հոդվածի հեղինակները ճշտում են, որ մշակված ծրագրի համաձայն՝ 16 և 17 տարեկան օգտատերերի համար կսահմանվի կամավոր գիշերային պարետային ժամ, որը լռելյայն կարգավորմամբ 00:00-ից մինչև 06:00 կփակի հավելվածների հասանելիությունը։ Սահմանափակումները նախատեսում են նորությունների ժապավենների անվերջ սքրոլինգի ավտոմատ անջատում, ալգորիթմական առաջարկությունների ժապավենների անջատում և արհեստական բանականությամբ չատ-բոտերից օգտվելիս պարտադիր դադարներ։
Գերատեսչության ղեկավարը նաև նշել է, որ իշխանությունները ձգտում են երիտասարդությանը տրամադրել անհրաժեշտ գործիքները, որպեսզի առցանց տարածքը դառնա զարգացման և ժամանակակից տեխնոլոգիաների առավելությունները անվտանգ օգտագործելու վայր։
Source: https://news.am/hy/news/1049921