Երեքշաբթի առավոտյան հում նավթի գները տարբեր ուղղություններով են շարժվում. Brent-ը բարձրանում է Իրանի դեմ նոր հարվածների մասին հաղորդագրությունների ֆոնին, մինչդեռ WTI-ն, որը երկուշաբթի օրը փակ էր ԱՄՆ-ում անցկացված տոնակատարության պատճառով, արձագանքում է ԱՄՆ-Իրան խաղաղ բանակցությունների շարունակման մասին լուրերին։

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսները թանկացել են 2.68 դոլարով (2.79%)՝ մեկ բարելի համար հասնելով 98.82 դոլարի։ Երկուշաբթի օրը Brent-ն էժանացել է 7.40 դոլարով (7.1%)՝ մեկ բարելի համար հասնելով 96.14 դոլարի։

Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առևտրի ժամանակ WTI նավթի հուլիսյան ֆյուչերսներն էժանացել են 4.23 դոլարով (4.38%)՝ մեկ բարելի համար հասնելով 92.37 դոլարի։ Անցյալ ուրբաթ օրը պայմանագիրը թանկացել է 0.25 դոլարով (0.26%)՝ մեկ բարելի համար հասնելով 96.60 դոլարի։

Source: https://news.am/hy/news/1038333