Երկուշաբթի օրը նավթի գները չափավոր աճ են գրանցել՝ Մերձավոր Արևելքում անցած շաբաթավերջին տեղի ունեցած լարվածության նոր սրման ֆոնին։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսների գինը մեկ բարելի համար կազմել է 72.21 դոլար, ինչը 0.22 դոլարով (0.31%) ավելի է նախորդ փակման համեմատ։ Ուրբաթ օրը այս պայմանագրերը նվազել են 3.27 դոլարով (4.3%)՝ մեկ բարելի համար հասնելով 71.99 դոլարի։
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) օգոստոսյան WTI հում նավթի ֆյուչերսների գինը բարձրացել է 0.63 դոլարով (0.91%)՝ մեկ բարելի համար հասնելով 69.86 դոլարի։ Նախորդ նստաշրջանում դրանք նվազել են 2.69 դոլարով (3.7%)՝ մեկ բարելի համար հասնելով 69.23 դոլարի։
Source: https://news.am/hy/news/1046553