Երեքշաբթի առավոտյան նավթի գները նվազում են նախորդ նստաշրջանի արդյունքներով գրանցված անկումից հետո: Անկման պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության ապաէսկալացման նշաններն են։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների մեկ բարելն արժե 87,18 դոլար, ինչը 1,18 դոլարով (1,34%-ով) ցածր է նախորդ աճուրդի փակման ցուցանիշից։ Երկուշաբթի դրանք կտրուկ նվազել են 8,42 դոլարով (8,7%-ով)՝ մեկ բարելի դիմաց հասնելով 88,36 դոլարի։
Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային առևտրում WTI տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 1,01 դոլարով (1,22%-ով)՝ մեկ բարելի դիմաց հասնելով 81,60 դոլարի։ Նախորդ նստաշրջանի արդյունքներով դրանց արժեքն ընկել է 6,7 դոլարով (7,5%-ով)՝ հասնելով 82,61 դոլարի։
Source: https://news.am/hy/news/1052021