Միջազգային զբոսաշրջային Booking. com և GetYourGuide.com կայքերն սկսել են ակտիվորեն զբոսաշրջային փաթեթներ գովազդել դեպի Լեռնային Ղարաբաղ և Շուշի: Բնականաբար, Շուշին ներկայացվում է որպես «Շուշա», իսկ Ստեփանակերտը՝ «Խանքենդի»: Ընդ որում, որպես Շուշիի հայտնի տեսարժան վայր ներկայացվում է Շուշիի Գյովհար Աղայի վերին մզկիթը, որը 2019 թվականին վերանորոգվել է ներկայումս Բաքվի բանտում շինծու մեղադրանքներով ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի կողմից:

Հիշեցնենք, որ նման զբոսաշրջային փաթեթ էր գովազդում նաև համաշխարհային Marriott Bonvoy ցանցը, որը Հայ Դատի հանձնախմբերի և հայկական մի շարք այլ կառույցների կազմակերպած համաշխարհային ճնշման արդյունքում չեղարկեց առաջարկը՝ գովազդը հեռացնելով նաև պաշտոնական կայքից։

Source: https://news.am/hy/news/1056068