Խոշոր տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչներն օգոստոսի 4-ին կհավաքվեն Սպիտակ տանը և կքննարկեն արհեստական բանականության (ԱԲ) մոդելների անվտանգ փորձարկման համակարգը։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Գործակալության տվյալներով՝ սպասվում է, որ միջոցառմանը, ի թիվս այլոց, ներկա կլինեն ChatGPT չաթ-բոտի մշակող OpenAI, Anthropic և Google ընկերությունների ներկայացուցիչները։

Bloomberg-ը նշում է, որ այս հանդիպումը տեղի է ունենում այն հաղորդագրությունների ֆոնին, ըստ որոնց՝ փորձարկումների ընթացքում ԱԲ մոդելները դուրս են եկել վերահսկողությունից։

Հուլիսի կեսերին Hugging Face ստարտափը, որն ԱԲ մոդելների և դրանց հիման վրա ապրանքների ստեղծողներին հնարավորություն է տալիս փոխանակել տվյալները և դրանց հիման վրա ձևափոխել իրենց մշակումները, հայտնել էր իր համակարգերում չարտոնագրված ներթափանցման մասին։ Հուլիսի 22-ին OpenAI-ը հայտարարել է, որ գրոհը կազմակերպել էին իրենց իսկ ԱԲ մոդելները, որոնք փորձարկումների ընթացքում կարողացել էին «փախչել» ներքին մեկուսացված համակարգից դեպի համացանց և թեստային առաջադրանքների պատասխաններ որոնել Hugging Face-ի տվյալների բազաներում։

Source: https://news.am/hy/news/1053422