Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները վերահսկողական միջոցառում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Արայիկ Նավասարդյանին պատկանող ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքների արտադրամասում (Տավուշի մարզ, Նոյեմբերյան համայնք, Բերդավան բնակավայր):
Հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմերի խախումները հիմք են դարձել արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցնելու համար: Ի մասնավորի՝
- արտադրամասի պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, - դռները եղել են անհարթ, պատրաստված չեն եղել չներծծող նյութերից, - բացվող ներքին պատուհանները չեն ունեցել հեշտությամբ հանվող և մաքրվող միջատապաշտպան ցանցեր։
Ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքների արտադրամասը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը։
Source: https://news.am/hy/news/1055875