ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի որդին՝ գործարար Հանթեր Բայդենը, հուլիսի 2-ին կատակով «առաջադրել» է ԱՄՆ ներկայիս առաջնորդ Դոնալդ Թրամփին Խաղաղության Նոբելյան մրցանակի։

«Ես պաշտոնապես Դոնալդ Ջ. Թրամփին առաջադրում եմ Խաղաղության Նոբելյան մրցանակի։ Պատմության մեջ ոչ մի նախագահ նույն պատերազմն այսքան անգամ չի ավարտել (խոսքն Իրանի պատերազմի մասին է)», — գրել է Բայդենը X սոցիալական ցանցի իր էջում։

ԱՄՆ նախկին նախագահի որդին հղում է կատարել CNN հեռուստաալիքի հաշվարկներին, որոնց համաձայն՝ Թրամփը տարբեր ձևակերպումներով առնվազն 38 անգամ հայտարարել է Մերձավոր Արևելքում պատերազմի ավարտի մասին դրա սկսվելու պահից ի վեր։ Կրտսեր Բայդենը հավելել է, որ մինչ այժմ ոչ մի ամերիկացի նախագահ նման բանի չի հասել, և որ Թրամփը «դեռ չի ավարտել այս պատերազմն ավարտելը»։

Source: https://news.am/hy/news/1047646