Բաթումի քաղաքային դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել մի տղամարդու, որը մեղավոր է ճանաչվել մանկահասակ աղջկան բռնաբարելու և երեխաների նկատմամբ անառակ գործողություններ կատարելու համար, հաղորդել է «Новости-Грузия»-ն՝ հղում կատարելով երկրի գլխավոր դատախազությանը։

Մեղադրյալը ձերբակալվել էր 2025 թվականի նոյեմբերի 6-ին։ Այդ ժամանակ Վրաստանի ՆԳՆ-ն հայտնել էր, որ նա 30 տարեկան է և նախկինում արդեն դատված է եղել։

Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ «ակնհայտորեն անչափահասի նկատմամբ բռնաբարություն, որը կատարվել է տուժողի անօգնական վիճակից օգտվելով» (137-րդ հոդվածի 4-րդ մասի «գ» կետ) և «անառակ գործողություններ, որոնք կատարվել են երկու անձի նկատմամբ, որոնք մեղավորի համար ակնհայտորեն չէին հասել տասնչորս տարեկան հասակին» (141-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» և «ե» կետեր)։

Դատարանը տղամարդուն լիովին մեղավոր է ճանաչել առաջադրված մեղադրանքներով և նրա նկատմամբ ընտրել է հնարավոր պատժամիջոցներից ամենախիստը։

Source: https://news.am/hy/news/1047874