Դամասկոսի դատարանը մահապատժի է դատապարտել Սիրիայի տապալված նախագահ Բաշար ալ-Ասադի զարմիկին՝ Վասիմ ալ-Ասադին։ Այդ մասին հաղորդում է SANA-ն։
Դատարանը նրան մեղավոր է ճանաչել «կանխամտածված սպանությունների և խոշտանգումների մեջ, որոնք համարվում են մարդկության դեմ հանցագործություններ և ռազմական հանցագործություններ»։
Դատարանի կարծիքով՝ քննությունը հաստատել է Ասադի առնչությունը անկանոն զինված խմբավորումների ձևավորմանը, որոնք հարձակումներ էին գործում քաղաքացիական շրջանների վրա և զանգվածային սպանություններ կատարում։
Դամասկոսի դատարանը օգոստոսի 11-ին նաև Բաշար Ասադին և մի քանի նախկին պաշտոնյաների մահապատժի է դատապարտել՝ նրանց մեղավոր ճանաչելով այնպիսի հանցագործությունների մեջ, ինչպիսիք են կանխամտածված սպանությունը, խոշտանգումները, կամայական ձերբակալությունը և մարդկության դեմ հանցագործությունները։
Source: https://news.am/hy/news/1056097