Շարունակելով ընդլայնել թվային ծառայությունների շրջանակը՝ Հայէկոնոմբանկը միացել է ArcaPay համակարգին:
Բանկի ֆիզիկական անձ հաճախորդները AEB Mobile-ով կարող են կատարել բանկից բանկ ակնթարթային փոխանցում՝ նշելով միայն ստացողի հեռախոսահամարը՝ առանց քարտի կամ հաշվի տվյալների:
օրական գործարքների առավելագույն քանակ՝ 10 հատ,
մեկ գործարքի առավելագույն գումար՝ 1,000,000 դրամ,
մեկ գործարքի նվազագույն գումար՝ 500 ՀՀ դրամ,
օրական գործարքների սահմանաչափ՝ 5,000,000 դրամ:
ArcaPay փոխանցում անելու համար անհրաժեշտ է՝
մուտք գործել AEB Mobile հավելված և սեղմել + նշանը,
մուտքագրել ստացողի հեռախոսահամարը կամ ընտրել այն հեռախոսահամարների ցանկից,
ընտրել ստացողի բանկը, լրացնել անհրաժեշտ տվյալները և սեղմել փոխանցել կոճակը:
ArcaPay փոխանցում ստանալու համար անհրաժեշտ է՝
մուտք գործել AEB Mobile հավելվածի Մենյու,
ArcaPay փոխանցում հնարավոր է կատարել նաև AEB ONLINE համակարգով:
Փոխանցում հնարավոր է կատարել ArcaPay համակարգի մասնակից բանկերին: Բանկերի ցանկին կարելի է ծանոթանալ այստեղ:
ArcaPay-ով բանկից բանկ փոխանցումներն անվճար են մինչև 2026թ. դեկտեմբերի 31-ը։
Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Source: https://news.am/hy/news/1046884