Բահրեյնը հայտարարել է անվտանգության համակարգը գործարկելու մասին՝ Իրանի կողմից իրականացված հրթիռային և անօդաչու հարձակման հետևանքով։ Երկրի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ միացվել են օդային տագնապի ազդանշանները, իսկ բնակիչներին կոչ է արվել ուղղվել դեպի մոտակա անվտանգ վայրեր։

Իր հերթին իրանական ԶԼՄ-ները հայտնում են, որ Բահրեյնում խոցվել է ԱՄՆ Հինգերորդ նավատորմի բազան, որն այժմ պատված է կրակով։

Իր հերթին Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ երկրի ՀՕՊ համակարգերը հետ են մղել հարձակումները՝ բալիստիկ հրթիռների, թևավոր հրթիռների և անօդաչու սարքերի միջոցով։

ԱՄԷ-ի գերատեսչությունից հայտնել են, որ պայթյունների ձայները, որոնք բնակիչները լսել են երկրի տարբեր շրջաններում, կապված են եղել հակաօդային պաշտպանության համակարգերի աշխատանքի հետ, որոնք որսացել են օդային թիրախները։

Լարվածության սրումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն հայտարարել էր Իրանի դեմ պատասխան հարվածներ հասցնելու մասին՝ կապված Հորմուզի նեղուցում իրանական ուժերի կողմից քաղաքացիական նավի վրա իրականացված հարձակման հետ։

Source: https://news.am/hy/news/1049343