ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները նորընտիր խորհրդարանի օգոստոսի 3-ի նիստում մեկ րոպե լռությամբ հարգել են Սինջարում եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը։

Համապատասխան կոչով հանդես է եկել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, խորհրդարանում եզդիական համայնքը ներկայացնող Ռուստամ Բաքոյանը։

Սինջարի ցեղասպանությունն իրականացվել է «Իսլամական պետություն» խմբավորման կողմից 2014 թվականի օգոստոսի 3-ին՝ Հյուսիսային Իրաքը զավթելուց հետո։ Այն ուղեկցվել է եզդիների բռնագաղթեցմամբ, զանգվածային սպանություններով և եզդի կանանց առևանգումներով։

Source: https://news.am/hy/news/1053140