ԱԺ նախագահ ընտրվելու դեպքում, բնականաբար, այլևս ես չեմ լինի հայ-թուրքական հարցերով բանագնացը: Այս մասին, այսօր՝ հուլիսի 3–ին, ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։
Անդրադառնալով տեղեկություններին, որ ԱԺ աշխատակազմում որոշ պաշտոնյաներ հավաքում են ճամպրուկները, քանի որ նոր խորհրդարանում նախագահի պաշտոնը չի զբաղեցնելու Ալեն Սիմոնյանը, Ռուբինյանն ասաց. «Ես ԱԺ աշխատակազմում կադրային փոփոխություններին կանդրադառնամ, երբ կլինի րա ժամանակը, հիմա պատեհ չեմ համարում դրա մասին խոսել»։
Նա հերքեց, որ ինքը որևէ մեկին պաշտոնաթող լինելու ակնարկ է արել. «Եթե նման բան անեի, դա կլիներ ժամանակավրեպ, որովհետեւ հիմա ընդամենը ՔՊ վարչությունը որոշել է առաջադրել իմ թեկնածությունը։ Այս պահին կա ԱԺ գործող նախագահ, կա գործող աշխատակազմ»,–ասաց նա։
Source: https://news.am/hy/news/1047558