Կալիֆոռնիայի բանկերից մեկում բարիկադավորված տղամարդու մոտ գտնվող պատանդներից երկուսն ազատ են արձակվել։ Այս մասին հայտնում է ABC հեռուստաալիքը՝ հղում անելով ոստիկանությանը։
Ամերիկյան Բեյկերսֆիլդ քաղաքի (Կալիֆոռնիա նահանգ) ոստիկանությունն ավելի վաղ հայտնել էր, որ անհայտ տղամարդը բարիկադավորվել է «Chase» բանկի շենքում, որտեղ նրա հետ միասին այլ մարդիկ էլ կան։ Մինչ այդ իրավապահները հայտնել էին շենքում պայթյունի սպառնալիքի մասին։
«Շենքից երկու պատանդ է ազատ արձակվել, իսկ մնացած բոլորը գտնվում են անվտանգության մեջ։ Կասկածյալի հետ բանակցությունները շարունակվում են», - ասված է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ։
ABC-ի հաղորդմամբ՝ պայթյունի սպառնալիքի պատճառով անվտանգության նկատառումներից ելնելով ժամանակավորապես փակվել են մի շարք շինություններ, այդ թվում՝ Բեյկերսֆիլդի քաղաքապետարանն ու ոստիկանության շենքը։
Source: https://news.am/hy/news/1040461
World
Ազատ են արձակվել Կալիֆոռնիայի բանկում պատանդ պահվող անձանցից երկուսը․ ABC
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։