ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի միջնորդությամբ անցկացված բանակցություններից հետո Իսրայելը պետք է դադարեցնի Լիբանանի ուղղությամբ հարվածները։ Այս մասին հունիսի 1-ին հայտնել է Axios պորտալի լրագրող Բարաք Ռավիդը։
«Ռուբիոն վերջին 48 ժամվա ընթացքում կապի մեջ է եղել Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ՝ փորձելով առաջ տանել հրադադարի հաստատման նոր նախաձեռնությունը»,- X սոցիալական ցանցում գրել է Ռավիդը։
Վաշինգտոնի առաջարկած պլանի համաձայն՝ առաջին փուլում «Հեզբոլլահը» պետք է դադարեցնի Իսրայելի դեմ հարձակումները, իսկ իսրայելական կողմը՝ հրաժարվի ռազմական գործողության ընդլայնումից, այդ թվում՝ Բեյրութին հասցվող հարվածներից։ Լրագրողի պնդմամբ՝ այս քայլը կարող է պայմաններ ստեղծել մարտական գործողությունների աստիճանական դադարեցման համար։
Միևնույն ժամանակ, ամերիկացի պաշտոնյաներից մեկը Ռավիդին հայտնել է, որ նախաձեռնությունը համաձայնեցնելու փորձերը դեռևս արդյունք չեն տվել։ Նրա խոսքով՝ «Հեզբոլլահի» անունից բանակցող Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերիի դիրքորոշումը թույլ չի տվել առաջ շարժվել դեպի համաձայնության հաստատում։
Նույն օրը The Jerusalem Post թերթը հավելել է, որ իսրայելցի պաշտոնյաները դիմել են Վաշինգտոնին՝ խնդրելով հավանություն տալ Բեյրութում Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) գործողությունների ընդլայնմանը։ Աղբյուրների փոխանցմամբ՝ հաշվի առնելով շոշափելի առաջընթացի բացակայությունը, Իսրայելում ակնկալում են ԱՄՆ-ի դրական արձագանքը։
Մայիսի 31-ին Նեթանյահուն հանձնարարել է իսրայելական բանակին ընդլայնել «Հեզբոլլահի» դեմ գործողությունը և ուժեղացնել շարժման տարածքների նկատմամբ վերահսկողությունը։ Նա նաև հայտնել է, որ վերջին մեկ ամսվա ընթացքում իսրայելցի զինվորականները սպանել են «Հեզբոլլահի» 700 մարտիկի։ Ավելի ուշ Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ մարտի 2-ից ի վեր Լիբանանին հասցված իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 3412-ի։
Source: https://news.am/hy/news/1039860
World
Axios-ը հայտնել է Ռուբիոյի հետ զրույցից հետո Իսրայելից Լիբանանին հասցվող հարվածները դադարեցնելու պահանջի մասին
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։