Իրանը չորեքշաբթի առավոտյան առնվազն չորս բալիստիկ հրթիռ և մի քանի անօդաչու թռչող սարք է արձակել Բահրեյնում, Քուվեյթում և Հորդանանում տեղակայված ամերիկյան բազաների ուղղությամբ, տեղեկացրել է Axios պորտալի թղթակից Բարաք Ռավիդը՝ հղում անելով իրազեկ պաշտոնյաներին։
Ավելի վաղ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտնել էր, որ հարված է հասցրել Բահրեյնում ԱՄՆ ռազմածովային ուժերի 5-րդ օպերատիվ նավատորմի բազային։
Քուվեյթի բանակը հայտնել է հակաօդային պաշտպանության միջոցների աշխատանքի մասին՝ «թշնամական օդային թիրախները» որսալու նպատակով։ ԻՀՊԿ-ի հաղորդմամբ՝ հարվածը նպատակաուղղված էր Ալի ալ-Սալեմ ավիաբազային։
ԻՀՊԿ-ում նաև հայտարարել են, որ մեծ հեռահարության պինդ վառելիքով հրթիռների կիրառմամբ հարձակվել են Հորդանանի Մուվաֆֆակ ալ-Սալթի ավիաբազայի վրա, որտեղ տեղակայված են ամերիկյան կործանիչներ։
Source: https://news.am/hy/news/1042417