Իրանում այս գիշեր ԱՄՆ զինված ուժերի հարձակման ենթարկված թիրախների թվում եղել են երկրի հյուսիս-արևելքում գտնվող երկու երկաթուղային կամուրջներ։ Այս մասին, հղում անելով Պենտագոնի աղբյուրներին, հայտնել է Axios պորտալը։

Նշվում է, որ սա իրանական տրանսպորտային ենթակառուցվածքի նկատմամբ ամերիկյան առաջին հարվածներն են ապրիլի 8-ին հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնության ձեռքբերումից հետո։

Ավելի վաղ իրանական ԶԼՄ-ները հաղորդել էին հանրապետության երկաթուղային ենթակառուցվածքի վրա ԱՄՆ-ի հարձակումների մասին՝ Աքքալա և Գորգան քաղաքների շրջանում։

Source: https://news.am/hy/news/1048829