ԱՄՆ ղեկավարությունը հնարավոր է համարում, որ Իրանի տարածքի դեմ հարվածների նոր ալիքը և իսլամական հանրապետության պատասխան հարձակումները կարող են տևել մինչև մեկ ամիս։ Այս մասին, հղում անելով աղբյուրներին, հայտնել է Axios պորտալը։
Պորտալի տվյալներով՝ հարվածները կարող են տևել նաև մի քանի օր։ Այս առումով Վաշինգտոնը կարծում է, որ հարձակումների տևողությունն ու մասշտաբը կախված կլինեն Թեհրանի հետագա քայլերից։ Ինչպես նշել է պորտալի զրուցակիցներից մեկը, ԱՄՆ-ը հարվածներ է հասցնում, «որպեսզի նրանք (իրանցիները) հասկանան, որ մենք չենք կատակում»։
ԱՄՆ-ն և Իսրայելը 28 փետրվարին պատերազմ են սկսել Իրանի դեմ։ Հունիսին Վաշինգտոնն ու Թեհրանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում է ռազմական գործողությունների անհապաղ դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում։ Հուլիսի 8-ին ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ հրադադարի ռեժիմն այլևս չի գործում՝ մեղադրելով Թեհրանին երկկողմ պայմանավորվածությունները խախտելու մեջ։ Իրանի Մեջլիսի (խորհրդարանի) խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը ԱՄՆ զինված ուժերի կողմից իսլամական հանրապետության դեմ նոր հարվածներից հետո հայտարարել է, որ Օրմուզի նեղուցը բաց կլինի միայն Թեհրանի պայմանների կատարումից հետո, ոչ թե Վաշինգտոնի սպառնալիքների ներքո։ Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ի կողմից ահաբեկումներն ու խոստումների խախտումներն այլևս անհետևանք չեն մնում։
Source: https://news.am/hy/news/1048789